Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն չի կարողացել կատարել իր գործառույթները Սիրիայում. Լավրով

15:40, երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2016 թ.
ԱՄՆ-ն չի կարողացել կատարել իր գործառույթները Սիրիայում. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վաշինգթոնը չի կարողացել կատարել իր պարտականությունները Սիրիայում ընդդիմադիր ուժերի տարանջատման և Հալեպի «Կաստելո» ճանապարհի հակաարգելափակման հարցում, փոխանցում է РИА «Новости»-ն:
     Լավրովն ավելացրել է, որ այդ հանգամանքը «ցավալի է ու վշտալի»:
     Ավելի վաղ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին հայտարարեց, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Ռուսաստանի հետ Սիրիայում հրադադարի պահպանման համար ստեղծված «երկկողմանի աղբյուրների» օգտագործումը:

3584 | 0
Facebook