Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շիզոֆրենիայի աշնանային սրացումներ. Պուտինը պահանջել է ԱՄՆ-ից հանել բոլոր պատժամիջոցները

18:05, երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2016 թ.
Շիզոֆրենիայի աշնանային սրացումներ. Պուտինը պահանջել է ԱՄՆ-ից հանել բոլոր պատժամիջոցները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է Վաշինգթոնից չեղյալ հայտարարել Սերգեյ Մագնիտսկու օրենքը և Ռուսաստանի հանդեպ սահմանված բոլոր պատժամիջոցները, ինչպես նաև փոխհատուցել կորուստները:
     Այդպիսի դրույթ է պարունակվում Պետդումայի տվյալների բազայում հրապարակված համապատասխան օրինագծի մեջ:
     Օրենքում ասվում է, որ պայմանավորվածությունները կվերականգնվեն, եթե Վաշինգթոնը կատարի հետևյալ պայմանները.
     1. 2000-ից հետո ՆԱՏՕ-ին անդամակցող երկրների տարածքներում տեղաբաշխված ԱՄՆ ռազմական ենթակառուցվածքի և զորքերի քանակակազմի կրճատում մինչև այն մակարդակը, որի վրա դրանք գտնվում էին Համաձայնագրի և արձանագրությունների ուժի մեջ մտնելու պահին:
     2. ԱՄՆ-ն պետք է հրաժարվի ՌԴ-ի հանդեպ ոչ բարեկամական քաղաքականությունից, ինչը պետք է արտահայտվի՝
     - ԱՄՆ-ի 2012թ. օրենքը (Սերգեյ Մագնիտսկու օրենք) և Ռուսաստանի դեմ ուղղված՝ Ուկրաինայի ազատության աջակցության մասին 2014թ. օրենքի դրույթները չեղյալ հայտարարելու մեջ,
     - ՌԴ առանձին սուբյեկտների, իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանված բոլոր պատժամիջոցները վերացնելու մեջ,
     - Պատժամիջոցները սահմանելու արդյունքում ՌԴ-ի կրած վնասները փոխհատուցելու մեջ:
     3. ԱՄՆ-ն պետք է ներկայացնի պլուտոնիում օգտահանման հստակ պլան:

7527 | 3
Facebook