Խնդրում ենք սպասել...

Միջազգային

4 տարուց Չինաստանը զբոսաշրջիկներ կտանի դեպի մթնոլորտի սահմաններ

21:05, երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2016 թ.
4 տարուց Չինաստանը զբոսաշրջիկներ կտանի դեպի մթնոլորտի սահմաններ

Չինաստանում ծրագրում են ստեղծել մի օդանավ, որը կարող է ավելի քան 100 կմ բարձրության վրա բարձրացնել մինչև 20 մարդու: Այս մասին հայտնում է New Scientist-ը: Նախագիծը ներկայացվել է Գադալահարում` միջազգային տիեզերական կոնգրեսի ժամանակ: Ըստ չինացի մասնագետների` թռիչքը կհետաքրքրի նախ և առաջ ունևոր զբոսաշրջիկներին, քանի որ տոմսի արժեքը կլինի մոտավորապես 200-250 հազար դոլարի շրջանակներում:
     Օդանավն ինքնուրույն կմեկնարկի գետնի վրայից` ուղղահայաց դիրքով, ինչպես հրթիռ, իսկ վայրէջքը կլինի ավտոմատ ռեժիմով: Նավը կաշխատի հեղուկ մեթանով և հեղուկ թթվածնով: Սարքը պետք է լինի բազմանգամյա օգտագործման` մինչև 50 թռիչք:
     Ըստ ծրագրերի` առաջին թռիչքը կլինի 2020 թվականին:

8276 | 0
Facebook