Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրապարակվել է դոպինգ ընդունած մարզիկների նոր ցանկ

13:25, երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2016 թ.
Հրապարակվել է դոպինգ ընդունած մարզիկների նոր ցանկ

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը՝ WADA-ն, հաստատել է, «Fancy Bears» հաքերային խմբի հրապարակած փաստաթղթերի 6-րդ մասը ևս համապատասխանում է իրականությանը։ Փաստաթղթերում, մասնավորապես, նշվում է, որ 14 երկրի 20 մարզիկ դոպինգ ընդունելու թույլտվություն ունեին։ Ցանկում ներառված են ԱՄՆ-ի և Ճապոնիայի 3-ական մարզիկ, Նոր Զելանդիայի և Շվեդիայի 2-ական մարզիկ, ինչպես նաև մեկական մարզիկ Ավստրալիայից, Արգենտինայից, Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից, Վենեսուելայից, Գերմանիայից, Կանադայից, Կոլումբիայից, Ֆրանսիայից և ՀԱՀ-ից։ Մարզիկները հանդես են գալիս ջրային մարզաձևերում, հեծանվասպորտում, ձիասպորտում, խոտի հոկեյում, մարմնամարզությունում, ձյուդոյում, թենիսում, տրիաթլոնում և ծանրամարտում։

6636 | 0
Facebook