Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մանչեսթր Յունայթեդ»-ը ֆուտբոլի պատմության նոր ռեկորդ է սահմանել

12:00, երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2016 թ.
«Մանչեսթր Յունայթեդ»-ը ֆուտբոլի պատմության նոր ռեկորդ է սահմանել

«CIES Football Observatory»-ն հետազոտություն է անցկացրել՝ եվրոպական ակումբների՝ ներկայիս կազմերի վրա տրանսֆերային ծախսերի շուրջ։ Եվրոպական առաջնությունների ակումբների մեջ առաջին տեղը զբաղեցրել է «Մանչեսթր Յունայթեդ»-ը` 718 մլն եվրոյով։ Սա համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է: Նախորդ մրցաշրջանի հետ համեմատած ակումբի կազմը թանկացել է 185 մլն եվրոյով: Երկրորդ հորիզոնականում է Մադրիդի «Ռեալ»-ը՝ 634 մլն եվրոյով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Մանչեսթր Սիթի»-ն՝ 611 մլն եվրոյով։

6992 | 0
Facebook