Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ահաբեկչություն քրդական հարսանիքի ժամանակ. կա առնվազն 25 զոհ

11:15, երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2016 թ.
Ահաբեկչություն քրդական հարսանիքի ժամանակ. կա առնվազն 25 զոհ

Սիրիայի հյուսիսարևելյան Հասակե քաղաքում նվազագույնը 20 մարդ է զոհվել քրդական հարսանիքի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունից: Այս մասին հայտնում է Reuters-ը: Պայթուցիկ սարքը գործի է դրել ԴԱԻՇ-ի մահապարտ ահաբեկիչը:

Սիրիական իրավապաշտպան կազամակերպությունը հաղորդում է 22 զոհի մասին: Վիրավորներից շատերի վիճակը ծայրահեղ ծանր է: «Ալ-Մայադին» հեռուստաընկերությունն ավելի վաղ հայտնել էր 55 վիրավորի մասին: Ըստ «Գանձասար»-ի` զոհերի մեջ է նաև փեսան:

Հավելենք, որ այս տարվա օգոստոսին քրդերը քաղաքից դուրս են վռնդել սիրիական կառավարական զորքերը: Այժմ Հասակեն գերազանցապես Քրդական պաշտպանական ուժերի (YPG) գերիշխանության տակ է:

7878 | 0
Facebook