Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտարարվել են աշխարհի լավագույն ավտոմեքենայի կոչման հավակնորդները

00:05, երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2016 թ.
Հայտարարվել են աշխարհի լավագույն ավտոմեքենայի կոչման հավակնորդները

«Տարվա համաշխարհային ավտոմեքենա» (World Car of the Year, WCOTY) մրցույթի կազմակերպիչները հրապարակել են 2017թ. աշխարհի լավագույն ավտոմեքենայի կոչման հավակնորդների ցուցակը: Հաղթանակի համար մրցելու է 22 մոդել:
     WCOTY-ի ներկայացուցիչներն անվանել են նաև «Ներկայացուցչական ավտոմեքենա/տարվա սպորտային ավտոմեքենա» (13 մոդել) և «Տարվա կանաչ ավտոմեքենա» (11 մոդել) անվանակարգերի հավակնորդներին: Բացի այդ, այս տարվանից նոր անվանակարգ է մտցվել՝ «Քաղաքային ավտոմեքենա» (World Urban Car): Այդ կոչմանը հավակնում է ութ ավտոմեքենա:
     Մրցույթի ժյուրին ներառելու է մոտ 70 ավտոմոբիլային լրագրող 20 երկրից: Հաղթողներին հայտարարելու են 2017թ. ապրիլի 17-ին Նյու Յորքի ավտոսրահի շրջանակներում:
     «Տարվա համաշխարհային ավտոմեքենա» անվանակարգում կպայքարեն Audi A5/S5 Coupe, Audi Q2, Audi Q5, Chevrolet Cruze, Honda Civic, Infiniti Q60, Volkswagen Tiguan, Kia Rio, Toyota CH-R և այլ ավտոմեքենաներ:
     «Ներկայացուցչական ավտոմեքենա/տարվա սպորտային ավտոմեքենա» անվանակարգում տեղ են գտել Audi R8 Spyder, BMW 5-Series, Cadillac CT6, Honda/Acura NSX, Lexus LC 500, Mercedes-AMG GT Roadster, Range Rover Evoque Convertible, Porsche Boxster/Cayman և ևս մի քանի ավտոմեքենանր:
     «Տարվա քաղաքային ավտոմեքենա» անվանակարգում հաղթողի հավակնորդներից են BMW i3, Citroen C3, Ford Ka+, Smart ForTwo/ForFour Brabus, Suzuki Baleno մակնիշները:
     «Տարվա կանաչ ավտոմեքենա» անվանակարգում հաղթողներ կարող են դառնալ Audi Q7 e-tron 3.0 TDI quattro, Tesla Model X, Toyota RAV4 Hybrid, BMW 740e iPerformance, Honda Clarity, Mercedes-Benz GLC 350e և մի քանի այլ ավտոմեքենաներ:

7796 | 0
Facebook