Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռոնալդուն հյուրանոց է բացել Լիսաբոնում

15:20, երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2016 թ.
Ռոնալդուն հյուրանոց է բացել Լիսաբոնում

Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հյուրանոց է բացել Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։ 4-աստղանի հյուրանոցը գտնվում է Լիսաբոնի կենտրոնում։ Հյուրանոցը կրում է «Pestana CR7 Lisboa» անվանումը։ Ռոնալդուն այն կառուցելու համար կատարել է 54 մլն ֆունտ սթերլինգի ներդրում։

Սա Ռոնալդուի երկրորդ հյուրանոցն է։ Ավելի վաղ նա հյուրանոց էր բացել Պորտուգալիայի Ֆունշալ քաղաքում։ Նա մտադիր է բացել ևս երկու հյուրանոց՝ Մադրիդում և Նյու Յորքում։

7106 | 0
Facebook