Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչու հնարավոր չէ կանգնեցնել Պուտինին Սիրիայում. Frankfurter Allgemeine

16:10, երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2016 թ.
Ինչու հնարավոր չէ կանգնեցնել Պուտինին Սիրիայում. Frankfurter Allgemeine

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «գիտի, ինչպես օգտվել թույլ տեղերից, առավել ևս. որ Սիրիայում դրանք քիչ չեն»,- գրում է գերմանական Frankfurter Allgemeine թերթի հոդվածագիր Ֆրիդրիխ Շմիդտը:
     Առաջինը` Սիրիայում Ռուսաստանի հակառակորդների զինվորականների թուլությունն է, «չէ՞ որ առանց հակաօդային պաշտպանության` նրանք անպաշտպան են օդային հարվածների դեմ»: Չնայած այն բանին, որ Պուտինի ու Ասադի ջանքերով իրավիճակը Հալեպում ավելի է վատ է, քան սպանդանոցում (ինչպես ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը), ապստամբները չեն ստացել անգամ շարժական զենիթային-հրթիռային համակարգեր, գրում է հեղինակը՝ բացատրելով, որ դրանց հովանավորները վախենում են իրավիճակի հետագա սրումից և այն բանից, որ հրթիռները կարող են ընկնել ահաբեկիչների ձեռքը:
     «Պուտինը նաև չի վախենում բանակցությունների դադարից,- շարունակում է Շմիդտը:- Դեռ 2008թ. Վրաստանի հարցով, այնուհետև Ուկրաինայի հետ կապված, Պուտինը հասկացավ, որ Արևմուտքը միշտ շարունակելու է երկխոսությունը, անկախ նրանից, թե ինչ է կատարվում»: Հեղինակը չի ողջունում «Արևմուտքի այդ բնորոշ գիծը»: Օրինակ` Ղրիմի բռնազավթումից հետո համեստ պատժամիջոցների էին սահմանվել, հիմա դրանց երկարաձգումն էլ է հարցականի տակ Բրյուսելում, ասվում է հոդվածում:
     Սիրիայի դեպքում` դեռևս Օբամայի «կարմիր գծի» անպատիժ խախտման պահից, երբ Ասադը քիմիական զենք կիրառեց քաղաքացիական բնակչության դեմ, Պուտինը կարող է վստահ լինել, որ ոչ մի պատժամիջոց չի լինելու: Եվ քանի որ Ռուսաստանում ևս Պուտինը ոչ մի դիմադրության չի հանդիպում, «նա կարող է մաքրել Սիրիան, ինչպես ժամանակին Չեչնիան»,- գրում է Շմիդտը: Եթե մնացած բոլորը ոչնչացվեն, Ասադը պայքարի պատվար կմնա իսլամիստական ահաբեկչության դեմ, և Արևմուտքը ստիպված կլինի ընդունել «մսագործին»` որպես «օրինական նախագահի»:

5470 | 0
Facebook