Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայի հարցով Մոսկվայի և Վաշինգթոնի միջև սուր տարաձայնություններ կան. ՌԴ ԱԳՆ

15:05, երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2016 թ.
Սիրիայի հարցով Մոսկվայի և Վաշինգթոնի միջև սուր տարաձայնություններ կան. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան և Վաշինգթոնը սիրիական կարգավորման հարցով հայեցակարգային սուր սահմանազատման փուլում են, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մենք այժմ հայեցակարգային սուր սահմանազատման փուլում ենք գտնվում նրանց հետ, ովքեր փորձում են առանց որևէ հիմնավորման բարոյախրատական դասեր տալ: Պարադոքսը նրանում է, որ նրանք փորձում են մեղադրել ուրիշներին մի բանում, ինչը նրանք չեն արել, դրա հետ մեկտեղ` նրանք տառապում են, քանի որ չեն կարողանում հասնել իրենց առջև դրված նպատակնեիրն, որոնք, մեծ հաշվով, համարժեք են այլ մարդկանց տառապանքի կրկնապատկմանն»,- ասել է Ռյաբկովը` խոսելով Սիրիայի հարցով ԱՄՆ-ի և ՌԴ-ի փոխգործակցության մասին:
     Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ Վաշինգթոնն ու Մոսկվան Սիրիայի հարցով երկխոսության դադարեցման եզրին են գտնվում:

3376 | 0
Facebook