Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ Կենտրոնական բանկն առաջարկում է պետական աշխատողներին վճարելիս հրաժարվել Visa և Mastecard վճարային քարտերից

14:35, երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2016 թ.
ՌԴ Կենտրոնական բանկն առաջարկում է պետական աշխատողներին վճարելիս հրաժարվել Visa և Mastecard վճարային քարտերից

ՌԴ Կենտորնական բանկի նախագահ Տատյանա Նաբիուլինան հայտարարել է, որ պետական աշխատողների աշխատավարձերը պետք է փոխանցվեն ոչ թե միջազգային վճարային համակարգերով (Visa և Mastecard), այլ ռուսական Мир վճարային համակարգի քարտերով: Այս մասին հաղորդում է ТАСС-ը:
     «Մենք արդեն բավական հասունացել ենք, որպեսզի օրենսդրությամբ հստակեցնենք այն ժամկետները, համաձայն որոնց` առևտրային կետերը կպարտավորվեն ընդունել այդ վճարային քարտերը: Շատ կարևոր է, որ մեր քարտերն ընդունվեն մեր ազգային ցանցում: Ու այդ դեպքում պետական աշխատողները ևս պետք է անցնեն նրան, որ իրենց աշխատավարձերը փոխանցվեն ոչ թե միջազգային վճարային համակարգերի, այլ ռուսական վճարային համակարգի քարտերին»,- ասել է Նաբիուլինան:
    

4172 | 0
Facebook