Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԲՀԿ-ն բողոքարկելու է Գյումրիի ընտրությունները

14:25, երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2016 թ.
ԲՀԿ-ն բողոքարկելու է Գյումրիի ընտրությունները

ԲՀԿ-ն բողոքարկելու է ընտրությունների արդյունքները, այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
     Մելքումյանը բացառել է Գյումրիում ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու հնարավորությունը: «Մենք արդեն բողոքարկել ենք, մի շարք քաղաքական ուժերի հետ կոնսոլիդացիա ենք անում, քաղաքականությունը չի սիրում «եթե»-ներ, ՀՀԿ-ի հետ չենք կազմելու որևէ կոալիցիա»:
     Նրա խոսքով` իրենք գոհ չեն Վանաձորի ընտրությունների արդյունքներից: «Ճիշտ է, մենք հաղթահարել ենք արգելքը, անցել ենք, էնտեղ ավագանի կունենանք, բայց դա մեր թեկնածուի և տեղական կառույցի առանձնահատկությունն էր, մենք այդտեղ շատ արագ վերադասավորումներ ենք անելու»,- ասել է Մելքումյանը:

5154 | 0
Facebook