Բրիտանացի նկարիչ Ջեոլ Քեյնն, ով սաունդ-արթի հայտնի դեմքերից է, կազմակերպում է արտասովոր համերգներ: Նրա համերգների հյուրերը հնարավորություն են ունենում երաժշտությունը լսել ջրի տակ: Ունկնդիրները լողում են ջրավազանում, իսկ երաժշտությունը հնչում է ինչպես ջրի մեջ, այնպես էլ՝ ջրից դուրս: Մասնակիցները պնդում են, որ ջրի տակ երաժշտությունը լսում են բոլորովին այլ կերպ, ավելի զգայական մակարդակում:
Հատկանշական է, որ այս կերպ երաժշտությունը «լսում են» նաև լսողության խնդիրներ ունեցողները, քանի որ ձայնային թրթիռները ջրի տակ գտնվող մարդը լսում է ներքին ականջով: