Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Միակ մարդը պատմության մեջ, ով ավելի քան 40 տարի անքուն է մնացել

01:05, երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2016 թ.
Միակ մարդը պատմության մեջ, ով ավելի քան 40 տարի անքուն է մնացել

Փոլ Քերնը հունգարացի զինվոր է, ով մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ Կռվի ժամանակ նա գլխի հրազենային վնասվածք է ստացել և հրաշքով ողջ մնացել։ Գնդակը խրվել է քներակի մեջ, որից գլխուղեղի ճակատային բիլթն ամբողջությամբ վնասվել է։ Դրանից հետո Փոլը չի կարողացել քնել հետագա ամբողջ կյանքում. ավելի քան 40 տարի մնացել է արթուն։ Բժիշկները ոչ մի կերպ չեն կարողացել բացատրել, թե ինչի շնորհիվ է Փոլը ողջ մնացել։

Փոլին անգամ չեն ազդել քնաբերներն ու թմրեցնող միջոցները։ Նրա նյարդային համակարգն ամբողջովին խաթարված է եղել։ 40 տարի անքուն մնալով` Փոլը երբեք հոգնածություն չի զգացել և բոլորին հավաստիացրել է, որ իրեն շատ լավ և առույգ է զգում։
     Փոլը մահացել է 1955թ.։

21564 | 0
Facebook