Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վիգեն Սարգսյանը` Պաշտպանության նախարար, Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվեց

13:08, երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2016 թ.
Վիգեն Սարգսյանը` Պաշտպանության նախարար, Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվեց
     Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով ՀՀ նախագահը որոշել է
     Վիգեն Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար, Էդվարդ Նալբանդյանին` արտաքին գործերի նախարար:
    
     ***
    
     Վիգեն Սարգսյանը ծնվել է 1975թ. մայիսի 10-ին: 1992-1996 թթ. սովորել է Սանկտ Պետերբուրգի (ՌԴ) Քաղաքացիական ծառայության հյուսիսարևմտյան ակադեմիայում Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում մասնագիտությամբ (Մասնագիտացում` անձնակազմի կառավարում): 1992-1999 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում (Դիվանագիտության պատմություն, միջազգային հարաբերություններ): 1995–1998 թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնականի, խորհրդականի պաշտոններում: 1998-2000 Թաֆթս և Հարվարդի համալսարաններում (ԱՄՆ) ստացել է Իրավունքի և դիվանագիտության արվեստների մագիստրոսի աստիճան: 2000 թվականին ծառայության է ընդունվել ՀՀ պաշտպանության նախարարությունում, աշխատել է՝ որպես ՀՀ պաշտպանության նախարարի ռեֆերենտ (մինչև 2003 թ.): 2003-2009 թթ. եղել է ՀՀ նախագահի օգնական, այնուհետ՝ 2009-2011 թթ., աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: 2011 թ. հոկտեմբերին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, պաշտոնը զբաղեցրել է մինչև 2016 թ. հոկտեմբեր: Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին (2015) և 2-րդ (2013) աստիճանի մեդալներով, ՀՀ ԱԺ Պատվո ոսկե մեդալով (2011), ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալով (2008) և այլ պետական ու գերատեսչական մեդալներով ու պարգևներով: Ամուսնացած է, ունի երեք դուստր:
12232 | 2
Facebook