Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գտնվել է մոլորակի ամենախորը ստորջրյա քարանձավը (տեսանյութ)

23:10, երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2016 թ.
Գտնվել է մոլորակի ամենախորը ստորջրյա քարանձավը (տեսանյութ)

Լեհ մասնագետ Կրիշտոֆ Ստերնավսկու ղեկավարած գիտնականների խումբը Չեխիայում բացահայտել է աշխարհի ամենախորը ստորջրյա քարայրը: Դրա խորությունն առնվազն 404 մետր է, այն կարստային գոյացություն է:


     Դրա հետազոտման համար ստեղծվել է ստորջրյա սարքավորում: Քանի որ ռոբոտի մալուխի երկարությունը սահմանափակ է եղել, նրան հաջողվել է իջնել մինչև 404 մ ծովի մակարդակից ներքև, սակայն քարայրը կարող է ավելի խորը լինել:

     Քարայրի մասին սուզակներն իմացել են տարիներ առաջ, սակայն դրա հատակը տեսնել ոչ մեկի չի հաջողվել: 2015-ին Ստարնավսկին փորձել է, այնուամենայնիվ, պարզել` որքան է դրա խորությունը: Մի տարի առաջ նրան հաջողվել է իջնել միայն մինչև 265 մ` այդպես էլ չհասնելով հատակին:
     Հրանիցկու անդունդը սուզվելը բարդ խնդիր է, խոստովանել է գիտնականը, որովհետև ջրում տեսանելիությունը շատ ցածր է իսկ ջուրը սառն է` 15 աստիճան Ցելսիուս:
     Նախկինում ջրով լցված ամենամեծ քարանձավը համարվում էր Պոցցո դել Մերրոն` 392 մ խորությամբ:

9323 | 0
Facebook