Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հալեպում զոհվածների թվում է հայազգի լողորդուհի Միրեյ Հինդոյանը

11:50, երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2016 թ.
Հալեպում զոհվածների թվում է հայազգի լողորդուհի Միրեյ Հինդոյանը

Հալեպի ռմբակոծությունների ընթացքում զոհվել է հայազգի լողորդուհի Միրեյ Հինդոյանը։ Այս մասին գրում է «The Independent»-ը՝ հղում անելով տեղի «Գանձասար» պարբերականին։

Հոդվածում, մասնավորապես նշվում է, որ Հինդոյանը վնասվածքներ է ստացել իր բնակավայրի վրա կրակ արձակելու ընթացքում։ Նա մահացել է հիվանդանոցում։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 30-ին, մահացել է նրա 12-ամյա եղբայրն՝ Արման Հինդոյանը։

Հայաստանի երիտասարդական միության Հալեպի մասնաճյուղը ցավակցական ուղերձ է հղել Միրեյի հարազատներին՝ նշելով, որ Հինդոյանը լողի հավաքականի վստահելի և աշխատասեր անդամ էր։

7607 | 0
Facebook