Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զինված հարձակում Քիմ Քարդաշյանի վրա. չարագործները գողացել են 16 միլիոն եվրոյի թանկարժեք իրեր

10:35, երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2016 թ.
Զինված հարձակում Քիմ Քարդաշյանի վրա. չարագործները գողացել են 16 միլիոն եվրոյի թանկարժեք իրեր
     Հոկտեմբերի լույս 3-ի գիշերը ոստիկանական համազգեստով զինված մարդիկ Փարիզում ներխուժել են Քիմ Քարդաշյանի հյուրանոցային համար ու նրան պատանդ վերցրել։ Հաղորդվում է, որ Քիմը չի տուժել, բայց շատ վախեցած է։

FranceInfo–ն հայտնում է, որ հանցագործները հափշտակել են են հեռուստաաստղի՝ 16 մլն եվրո արժողության թանկարժեք իրերը։ Ի դեպ, հարձակվողները հինգն են եղել, բայց հյուրանոցային համար երկուսն են մտել։ Քիմի թիկնապահի վրա նրանք ձեռնաշղթա են հագցրել։
     Հայտնի է, որ Քիմը Փարիզ էր եկել իր մոր և քույրերի հետ` մասնակցելու Նորաձևության շաբաթին:

Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ Քիմ Քարդաշյանի ամուսինը` Քանյե Ուեսթն այդ դեպքի ժամանակ Նյու Յորքում համերգ տալիս է եղել, երբ նրան մոտեցել է անհայտ մեկն, ինչ–որ բան ասել ականջին: Նա շտապ հեռացել է բեմից՝ ասելով. «Կներեք, ընտանեկան արտակարգ դրություն է» ։

Փարիզի ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

9080 | 0
Facebook