Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչն է մարդու օրգանիզմում անկարևոր դարձրել էվոլյուցիան

01:05, երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2016 թ.
Ինչն է մարդու օրգանիզմում անկարևոր դարձրել էվոլյուցիան

Թեպետ ասում են, որ անկարևոր օրգան չկա, այնուամենայնիվ, մեր օրգանիզմի որոշ մարմնամասեր էվոլյուցիայի ընթացքում կորցրել են իրենց նախնական դերն ու նշանակությունը:

Երրորդ կոպ
    

     Քչերը գիտեն, որ մարդու աչքի ներսի անկյունում գոյություն ունի երրորդ կոպի մնացուկ: Դա թարթողական մեմբրանի մնացուկային հատվածն է: Այս կոպը այժմ գործում է հավերի, շնաձկների, մողեսների մոտ:

Մարմնի վրայի մազեր

Անկասկած, մեր նախնիների մարմինն ավելի շատ է պատված եղել մազերով: Շուրջ երեք միլիոն տարի առաջ մազերը ծածկել են մարդկային մարմնի ողջ մակերեսը: Սակայն, երբ մարդն սկսել է ուղղահայաց քայլել և հագուստ հագնել, մազերի քանակն անհամեմատ նվազել է:

Խորշային խոռոչներ

Ոչ ոք չգիտի, թե մարդկային օրգանիզմում ինչ կոնկրետ դեր ունեն խորշային խոռոչները, սակայն հայտնի է, որ մարդու օրգանիզմում նրանք բավականին շատ են:

Նշագեղձեր

Նշագեղձերը իրականացնում են պաշտպանական գործառույթ, նրանք կանխարգելում են վարակի զարգացումը, հակված են բորբոքման և այտուցման: Այս օրգանների հետ կապված հիվանդություններն ավելի հաճախ ի հայտ են գալիս երեխաների մոտ, և նշագեձերը հաճախ հեռացնում են վիրահատական ճանապարհով:

Նշիկներ

Սրանք ավշային հանգույցներ են, որ դարձյալ պաշտպանում են կոկորդը վարակներից: Նշիկներն էլ ունեն այտուցվելու և բորբոքվելու հակում, քչերին է հաջողվում նշիկները պահպանել մինչև 30 տարեկանը:

Պոչուկ

Ողերի այս կուտակումը մեր ողնաշարի անպիտան շարունակությունն է: Պոչուկը մարդու մնացորդային պոչն է, որ որպես ժառանգություն ստացել է իր պոչավոր նախնիներից` կապիկներից:

Փշաքաղում

Փշաքաղումը օրգան չէ, այլ գործընթաց, որի ժամանակ մեր մաշկի մազերը բարձրանում են: Նախկինում, երբ մեր մարմնի ողջ մակերեսը պատված է եղել մազերով, այդ գործառույթը նպաստավոր է եղել: Փշաքաղվելով` մարդը ավելի սարսափելի տեսք է ընդունել` թշնամիներից պաշտպանվելու համար: Այն նաև պաշտպանել է ցրտից:

Իմաստության ատամներ

Իմաստության ատամները օգնել են մեր նախնիներին ծամել մամոնտի միսը, քանի որ նախնադարյան մարդը իր կենսաձևի պատճառով շատ շուտ է կորցնելիս եղել իր առջևի ատամնաշարը: Ատամների խնամքի ժամանակակից մեթոդները պահպանում են ատամնաշարը, և իմաստության ատամները կորցրել են իրենց դերը: Ընդ որում, նրանք բավական ցավ են պատճառում իրենց աճի ընթացքում:

Կույր աղիքի որդամնան ելուստ

Չարլզ Դարվինը վստահ էր, որ կույր աղիքի որդանման ելուստը շատ կարևոր է եղել մարդու համար այն ժամանակ, երբ նա սկսել է օգտագործել բուսական սնունդ: Իսկ երբ մարդը սկսել է ընդունել ավելի հեշտ մարսվող սնունդ, այս օրգանը կորցրել է իր նշանակությունը:

Տղամարդկանց պտուկներ

Տղամարդկանց պտուկների նշանակության մասին մինչ այժմ գիտնականները վիճում են, սակայն դրանց դերը դեռ ոչ ոք չի հստակեցրել:

20701 | 0
Facebook