Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը ավիահարձակում է իրականացրել Հալեպի հիվանդանոցներից մեկի վրա. Reuters (տեսանյութ)

15:30, կիրակի, 02 հոկտեմբերի, 2016 թ.
Ռուսաստանը ավիահարձակում է իրականացրել Հալեպի հիվանդանոցներից մեկի վրա. Reuters (տեսանյութ)

Ռուսական օդուժն ու Սիրիայի կառավարական ուժերը Հալեպ քաղաքի տարածքում ավիահարվածներ են հասցրել ընդդիմադիրների դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ոչնչացվել է քաղաքի գլխավոր հիվանդանոցներից մեկը:

Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով սիրիացի ընդդիմադիրներին ու մարդասիրական առաքելությունների աշխատակիցներին:

Վերջինների պնդմամբ, ավիահարվածների իրականցման հետևանքով առնվազն 2 մարդ զոհվել և 13-ը` վիրավորվել: Նշվում է, որ ռուսական կործանիչներն ու սիրիական ուղղաթիռները հիվանդանոցի շենքի ուղղությամբ արձակել են առնվազն 7 հրթիռ:

Ստեղծված իրավիճակի հետևանքով հիվանադանոցի անձնակազմն այլևս չի կարող աշխատել ու օգնել մարդկանց:

Աղբյուրը մանրամասնում է, որ ավիահարվածների թիրախում են հայտնվել ընդդիմադիրների համար առանցքային նշանակություն ունեցող ճանապարհները, որոնց թվում է նաև Կաստելոն:

6369 | 0
Facebook