Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լկտիաբար ընտրակաշառք են բաժանում». Սևանի գործող քաղաքապետն ահազանգում է

12:25, կիրակի, 02 հոկտեմբերի, 2016 թ.
«Լկտիաբար ընտրակաշառք են բաժանում». Սևանի գործող քաղաքապետն ահազանգում է

Սևանում այսօր մեկնարկած քաղաքապետի ընտրություններին Սևանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանն ահազանգում է, որ իր հիմնական մրցակից՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սարգիս Մուրադյանը քաղաքաքացիական հագուստով ոստիկանների ուղեկցությամբ ընտրակաշառք է բաժանում Սևանում: «Լկտիաբար ընտրակաշառք են բաժանում»,- ասել է նա:

Ռուդիկ Ղուկասյանն ասել է, որ իր թիմի ներկայացուցիչները տեսագրել են այդ դեպքերը: Նշենք, որ Սևան քաղաքում պայքարում են անկուսակցական Սարգիս Մուրադյանը, որին սատարում է «Հանրապետական» կուսակցությունը և ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանը, որին սակայն, «Հանրապետական» կուսակցությունը չի սատարում:

4088 | 1
Facebook