Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Բաքվում է

12:15, կիրակի, 02 հոկտեմբերի, 2016 թ.
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Բաքվում է

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանել է Բաքու: Այցի նպատակն է` ոգեշնչել Ադրբեջանի կաթոլիկ համայնքին: Պապը պատարագ կմատուցի սրբադասված Հովհաննես Պողոս Երկրորդ պապի այցից հետո` 2002-ին կառուցված կաթոլիկ եկեղեցում:
     Մեծամասամբ շիա մահմեդականներով բնակեցված Ադրբեջանում ապրում է մոտ 500 կաթոլիկ:
     Հռոմի պապը կհանդիպի նաև Ադրբեջանի մյուս կրոնական ուղղությունների հետևորդների, ինչպես նաև` Իլհամ Ալիևի հետ և այսօր էլ կվերադառնա Հռոմ:

Ֆրանցիսկոս պապը Բաքու է ժամանել Թբիլիսիից, որտեղ բաց երկնքի տակ պատարագ է մատուցել հազարավոր մարդկանց:

8642 | 0
Facebook