Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հունգարիայում գաղթականների ընդունման հարցով հանրաքվե է անցկացվում

12:00, կիրակի, 02 հոկտեմբերի, 2016 թ.
Հունգարիայում գաղթականների ընդունման հարցով հանրաքվե է անցկացվում

Հունգարիայում հանրաքվե է մեկնարկել. երկրի բնակիչները պետք է քվեարկությամբ որոշեն՝ ինչպես վարվել Եվոմիության անդամ պետություններում գաղթականների տեղաբաշխման պարտադիր քվոտաների հարցով: Այս մասին հաղորդում է BBC-ն:

ԵՄ ղեկավարության ծրագրի համաձայն՝ կառույցի անդամ պետությունները պետք է 160 հազար մարդու ապաստան տրամադրեն: Եթե ծրագիրն իրականացվի, Հունգարիան պարտավորված կլինի 1294 գաղթականի ընդունել:

Քվեարկությունից առաջ անցկացված սոցհարցումների մասնակիցների մեծ մասը դեմ է արտահայտվել ծրագրին: Որպեսզի հանրաքվեն կայացած համարվի, մասնակցությունը պետք է գերազանցի 50%-ը:

5773 | 0
Facebook