Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Այս տարվա վերջին կհաստատվի Դոնբասի երկնակամարում մալայզիական օդանավի կործանման մեղավորների ցուցակը

12:10, կիրակի, 02 հոկտեմբերի, 2016 թ.
Այս տարվա վերջին կհաստատվի Դոնբասի երկնակամարում մալայզիական օդանավի կործանման մեղավորների ցուցակը

Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոփը ABC հեռուստաալիքի լրագրողներին հայտնել է, որ 2016-ի ավարտին կամ 2017-ի սկզբին կհաստատվի Դոնբասի երկնակամարում մալայզիական օդանավի կործանման մեղավորների ցուցակը:
     Հիշեցնենք, որ Դոնբասի երկնակամարում օդանավի կործանման հարցով քննությունը վարող միջազգային խմբում ներգրավված են մասնագետներ Ավստրալիայից, Նիդեռլանդներից, Ուկրաինայից, Բելգիայից և Մալայզիայից: Նրանց նախնական զեկույցում ասվում է, որ զենիթահրթիռային «Բուկ» համալիրը, որից խոցվել է օդանավը, բերվել է Ռուսաստանից և աղետից հետո կրկին վերադարձվել է Ռուսաստանի տարածք:
     Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորվող ինքնաթիռը, որում եղել 298 ուղևոր, կործանվել էր 2014թ. հուլիսի 17-ին Ուկրաինայի այն հատվածում, որը գտնվում էր ռուսամետ անջատողականների վերահսկողության ներքո: Նիդեռլանդների իրականացրած հետաքննության արդյունքում պարզվել է, ու օդանավը խոցել էր ռուսական արտադրության «երկիր-երկինք» դասի հրթիռի միջոցով:

7345 | 0
Facebook