Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հալեպի խոշորագույն հիվանդանոցը ռմբակոծության է ենթարկվել ռուսական ավիացիայի կողմից

20:05, շաբաթ, 01 հոկտեմբերի, 2016 թ.
Հալեպի խոշորագույն հիվանդանոցը ռմբակոծության է ենթարկվել ռուսական ավիացիայի կողմից
     Հալեպում ռմբակոծությունները չեն դադարում: Այսօր հայտնի դարձավ, որ անցնող շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ ավիահարվածների է ենթարկվել քաղաքի խոշորագույն հիվանդանոցը: Նախնական տվյալներով 30 մարդ է զոհվել: BBC-ն նշում է, որ հաստատությունն էականորեն վնասվել է հրթիռակոծության հետևանքով:
     Ակտիվիստներն ու քաղծառայության խորհրդի ներկայացուցիչը հայտնել են, որ հիվանդանոցը ռմբակոծել է ռուսական ավիացիան:
    
     Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Հալեպում ու մասնավորապես հայաշատ թաղամասերում տիրող իրավիճակին, գրել է. «Աղաղաղակ ենք դրել` հասեք, փրկեք Սիրիայի հայերին... Բա հարցրեք` ումից: Ահավասիկ, հայերի մեծ մասի կողմից սատարվող Ասադի զորքերի ու ռուսական օդուժի բամբյոշկաներից.... Բա մի հատ հարցրեք` էս ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հրադադարի պայմանավորվածության էին եկել, էս ռուս-ասադյան տանդեմն ինչի է խախտում այն ու ձեռքի հետ էլ հալեպահայությանը վերացնում... Պաշտեք ռուսական կամպանիան Սիրիայում.... Դե մեր բացակա պետության մասին չասեմ` ոչ մեդալ ստացած նախարարը, ոչ էլ Մոսկվայից եկած վարչապետը դժվար թե որևէ կոչ ուղղեն Ռուսաստանին` դադարեցնելու այս այլանդակությունը»:
6565 | 4
Facebook