Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմավիրի մարզում հարսանքավորների Lexus-ը մխրճվել է բեռնատարի մեջ․ մայր ու աղջիկ մահացել են

19:15, շաբաթ, 01 հոկտեմբերի, 2016 թ.
Արմավիրի մարզում հարսանքավորների Lexus-ը մխրճվել է բեռնատարի մեջ․ մայր ու աղջիկ մահացել են
     Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Lexus մակնիշի 10 UT 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում մխրճվել է իր առջևով ընթացող ԶԻԼ մակնիշի 34 TD 326 համարանիշի ավտոմեքենայի մեջ։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, մյուսը` հիվանդանոցում:
     Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ Lexus-ի վարորդն ու ուղևորները մասնակցում էին հարսանեկան արարողության:
     Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի տեղեկություններով` մահացածները մայր ու աղջիկ էին։
13460 | 0
Facebook