Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայի պատճառով Ռուսաստանը կարող է վտարյալ դառնալ. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար

17:05, շաբաթ, 01 հոկտեմբերի, 2016 թ.
Սիրիայի պատճառով Ռուսաստանը կարող է վտարյալ դառնալ. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար
     Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն հնարավորություն են փնտրում Ռուսաստանի վրա ազդելու և ստիպելու նրան փոխել իր գիծը սիրիական հարցում, հայտարարել է Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը The Sun թերթին տված հարցազրույցում, գրում է РИА «Новости»-ն: Ջոնսոնը մեղադրել է Ռուսաստանին խաղաղ բնակիչների բռնության և սպանության մեջ: Ըստ Ջոնսոնի, Արևմուտքն ապացույցներ է հավաքում Մոսկվայի դեմ: «Եթե Մոսկվայի դիրքորոշումը Սիրիայում անփոփոխ մնա, ապա նա զրկվելու է աշխարհի համակրանքից և հիացմունքից: Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքն աշխարհում փոխվում է, և Ռուսաստանը վտարյալ դառնալու ռիսկի է դիմում»,-հայտարարել է նախարարը:
4526 | 0
Facebook