Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ջրի մեջ ծննդաբերությունը հղի է լուրջ վտանգներով

00:15, կիրակի, 09 հոկտեմբերի, 2016 թ.
Ջրի մեջ ծննդաբերությունը հղի է լուրջ վտանգներով

Վերջին տարիներին արևմուտքում գնալով տարածվում է ջրի մեջ ծննդաբերելու միտումը: Սակայն Հարվարդի գիտնականներն, ուսումնասիրելով այդ ճանապարհով լույս աշխարհ եկած մարդկանց անալիզները, եկել են այն եզրակացության, որ նման կերպ ծննդաբերելը հղի է լուրջ վտանգներով հատկապես նորածինների համար: Գիտնականները չեն արգելում ծննդկաններին տեղավորել հատուկ ջրավազանի մեջ, որտեղ ծննդաբերական ցավերն անհամեմատ թեթևանում են: Սակայն երեխայի ծնվելու պահին ծննդկանը պետք է ջրից դուրս լինի, որպեսզի երեխայի օրգանիզմ չներթափանցեն տարատեսակ վարակներ:

Ջրի մեջ ծննդաբերելը նաև հավելյալ դժվարություններ է ստեղծում բժիշկների համար, հավանականությունը մեծ է, որ երեխան կխճճվի պորտալարի մեջ և կխեղդվի, նախքան բժիշկների օգնությունը: Նաև վտանգ կա, որ երեխայի թոքերում ջուր կհայտնվի, ինչը կհանգեցնի հիվանդությունների, որով նա կտառապի ամբողջ կյանքում:

6854 | 0
Facebook