Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են հոկտեմբեր ամսվա ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակներն. Արոնյանը պահպանել է դիրքը

15:20, շաբաթ, 01 հոկտեմբերի, 2016 թ.
Հայտնի են հոկտեմբեր ամսվա ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակներն. Արոնյանը պահպանել է դիրքը

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման հոկտեմբեր ամսվա աղյուսակները: Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը պահպանել է իր դիրքը: Դասակարգման աղյուսակի առաջատարն է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների մեջ են նաև Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը և Վլադիմիր Հակոբյանը։

Հոկտեմբերի դասակարգման աղյուսակ՝

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 2853 միավոր

2. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 2817 միավոր

3. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 2813 միավոր

4. Մաքսիմ Վաշյե Լագրավ (Ֆրանսիա)՝ 2811 միավոր

5. Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 2795 միավոր

6. Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 2794 միավոր

7. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 2787 միավոր

8. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 2776 միավոր

9. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 2772 միավոր

10. Դին Լիրեն (Չինաստան)՝ 2764 միավոր

66․ Սերգեյ Մովսեսյան (Հայաստան)՝ 2677 միավոր

70․ Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)՝ 2675 միավոր

77․ Գաբրիել Սարգսյան (Հայաստան)՝ 2670 միավոր

98․ Հրանտ Մելքումյան (Հայաստան)՝ 2653 միավոր

Նշենք նաև, որ կանանց դասակարգման աղյուսակում լավագույն 100 շախմատիստուհիների թվում են Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը։ Էլինան 36-րդն է՝ 2444 միավորով, իսկ Լիլիթը 39-րդը՝ 2439 միավորով։

2585 | 0
Facebook