Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պետք է հեռանալ ժամանակին և գեղեցիկ». Ժակլին Սարխոշյանը հրաժեշտ է տալիս մեծ բեմին

19:05, շաբաթ, 01 հոկտեմբերի, 2016 թ.
«Պետք է հեռանալ ժամանակին և գեղեցիկ». Ժակլին Սարխոշյանը հրաժեշտ է տալիս մեծ բեմին

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր` հոկտեմբերի 1-ին, տեղի է ունենալու թատրոնի առաջատար մենապարուհի, ՀՀ վաստ. արտիստ Ժակլին Սարխոշյանի «ՀՐԱԺԵՇՏ ԲԵՄԻՆ» խորագրով համերգային երեկոն: Մեծ բեմին հրաժեշտ տալու իր որոշման մասին Ժակլին Սարխոշյանն ասում է. «Որոշումս հաստատ է: Պետք է հեռանալ ժամանակին և գեղեցիկ: Ես հրաժեշտ եմ տալիս մեծ բեմին, սակայն կշարունակեմ իմ փորձն ու գիտելիքները ծառայեցնել իմ երկրին ու հարազատ թատրոնին: Բալետի հրաշք աշխարհը ընդմիշտ ինձ հետ է: Բալետը կյանք է, ապրելակերպ, լեզու, արտահայտման միջոց, մարմնամարզություն, դերասանի վարպետություն, ռեժիմ, գեղեցկություն, նրբություն և վերջապես՝ բարձրագույն արվեստ»,- անկեղծացել է Ժակլինը:

3058 | 0
Facebook