Խնդրում ենք սպասել...

Միջազգային

The New York Times-ը հրապարակել է Քերիի և սիրիական ընդդիմության մասնավոր զրույցը

15:15, շաբաթ, 01 հոկտեմբերի, 2016 թ.
The New York Times-ը հրապարակել է Քերիի և սիրիական ընդդիմության մասնավոր զրույցը
     ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հնարավոր է համարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մասնակցությունը երկրի նախագահական ընտրություններում այն դեպքում, եթե դրանք անցնեն ՄԱԿ-ի և արևմտյան երկրների վերահսկողության ներքո: Այս մասին հաղորդում է The New York Times-ը: Թերթի տրամադրության տակ է հայտնվել Քերիի և սիրիական ընդդիմության հանդիպման ձայնագրությունն, որը The New York Times-ի պնդմամբ, կայացել է սեպտեմբերի 22-ին Նյու-Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ Քերին կոչ է արել ապստամբներին մասնակցել ընտրություններին գործող նախագահի հետ միասին և մտնել անցումային կառավարության կազմի մեջ: Այդ ընտրություններում քվեարկելու հնարավորություն կունենա ցանկացած սիրիացի, այդ թվում նաև արտասահմանում գտնվող փախստականները: Պետքարտուղարը հայտարարել է, որ նրան չի հաջողվել համոզել ԱՄՆ նախագահի վարչակազմին ամրապնդել դիվանագիտական ջանքերը Սիրիայում ռազմական ուժի կիրառմամբ: Ըստ Քերիի, անմիջական միջամտությունը պատերազմում բացասական հետևանքների կբերի: Ընդ որում նա նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ընդդիմությանը իսլամական խմբավորումների դեմ պայքարում, սակայն հակամարտության մեջ չի մտնելու Դամասկոսին հավատարիմ «Հեզբոլլահ» խմբավորման հետ: Պետդեպարտամենտում հրաժարվել են մեկնաբանել ձայնագրությունը՝ հայտարարելով, որ դա մասնավոր զրույց է եղել:
3674 | 0
Facebook