Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Բացահայտվել է հոր տարիքի ազդեցությունը երեխայի առողջության վրա

23:25, շաբաթ, 19 նոյեմբերի, 2016 թ.
Բացահայտվել է հոր տարիքի ազդեցությունը երեխայի առողջության վրա

Նորզելանդացի գենետիկները հստակեցրել են, թե ինչպես է երեխայի հոր տարիքն ազդում նրա սերնդի առողջության վրա:

Նրանք հետազոտել են 3-12 տարեկան 227 երեխաների, որոնց հայրերը եղել են 19-52 տարեկան: Պարզվել է, որ 31 տարեկանում և ավելի մեծ հասակում բեղմնավորված երեխաները միջինում մնացյալներից մի քանի սանտիմետրով ավելի բարձրահասակ են: Բացի այդ, 35 տարեկանից բարձր հայրերի երեխաները ավելի բարեկազմ են:
     Սակայն հասուն տարիքում հայրանալն ունի նաև իր բացասական կողմերը: Նրանց երկու սեռերի երեխաների մոտ էլ բարձր է խոլեստերինի մակարդակն ու ցածր խտայնության լիպոպրոթեինների կոնցետրացիան:

30 տարեկանն անց հայրերի դուստերերի մոտ նկատվել է ուղեղի կաթվածի հանդեպ բարձր դիմադրություն, ինչն ապագայում, հնարավոր է, հանգեցնի սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարախտի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկացի գիտնականները բացահայտել էին, որ նորածնի առողջությունն ուղղակիորեն կախված է նրա բեղմնավորման ամսից: Այսպես, «մայիսյան» երեխաներն ամենաշատն են ծնվում թերհաս և հիվանդանում գրիպի տարբեր տեսակներով: Իսկ ամռան ամիսներին բեղմնավորված երեխաներն աչքի են ընկնում խոշոր քաշով և առավել քիչ են հիվանդանում:

9771 | 0
Facebook