Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Բջջային հեռախոսները կարող են դառնալ ալերգիայի պատճառ

23:20, կիրակի, 23 հոկտեմբերի, 2016 թ.
Բջջային հեռախոսները կարող են դառնալ ալերգիայի պատճառ

Եթե անհասկանալի է, թե ինչի հետևանք են պարանոցի, այտերի շրջանում առաջացած կարմրությունը, քորը, այտուցներն, ապա, հնարավոր է, պատճառը բջջայինից առաջացած ալերգիկ ռեակցիան է:

Դանիացի և ամերիկացի գիտնականները պարզել են, որ բջջայինները կարող են հանգեցնել ալերգիկ ռեակցիաների՝ իրենց մեջ պարունակվող մետաղների պատճառով: Բջջային հեռախոսները պարունակում են նիկել, քրոմ և կոբալտ, որոնք բավական հաճախ են առաջացնում մաշկային դերմատիտ կոչվող ալերգիկ հիվանդություն:

Փորձարկումները ցույց են տվել, որ BlackBerry հեռախոսների կեսը, Samsung-ի 75%-ն ու Motorolа-ի 70%-ը պարունակում են նիկել ու կոբալտ: Բայց Apple iPhone և Nokia ապրանքանիշերի և ոչ մի հեռախոս չի պարունակել վերոնշյալ մետաղներից:

Հեռախոսներից առաջացած կոնտակտային դերմատիտի զոհերի մեծ մասի մոտ ցանն առաջանում է այտերին, երբեմն նաև՝ ձեռքերին ու ազդրերին: Հայտնի է, որ 17-ամյա մի ֆրանուհու մոտ ալերգիան արտահատվել է կրծքավանդակի վրա, քանի որ նա սովորություն է ունեցել հեռախոսը պահել կրծկալի մեջ:

Մասնագետները խորհուրդ են տալիս թույլ չտալ, որ վնասակար մետաղ պարունակող հեռախոսները մաշկի հետ շփվեն 30 րոպեից ավելի:
     Ի դեպ հիշեցնենք, որ MAMUL.am-ի իրականացրած հարցումը, որին մասնակցել է ավելի քան 2200 մարդ, ցույց է տվել, որ չնայած բազմաթիվ նախազգուշացումների, բնակչության ճնշող մեծամասնությունը` 92%-ը, քնում է բջջայինի ընկերակցությամբ:

4833 | 0
Facebook