Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շոտլանդացի բռնցքամարտիկը մահացել է՝ մենամարտի ընթացքում ստացած վնասվածքների պատճառով

12:35, շաբաթ, 01 հոկտեմբերի, 2016 թ.
Շոտլանդացի բռնցքամարտիկը մահացել է՝ մենամարտի ընթացքում ստացած վնասվածքների պատճառով

Շոտլանդացի միջին քաշային կարգի 25-ամյա բռնցքամարտիկ Մայք Թոուելը մահացել է հիվանդանոցում՝ Դեյլ Էվանսի դեմ մենամարտի ընթացքում ստացած վնասվածքների պատճառով։ Ողբերգական մենամարտը կայացել է սեպտեմբերի 29-ին՝ Գլազգոյի «Radisson Blu Hotel»-ում։ Թոուելը նոկդաունի է ենթարկվել առաջին ռաունդում, իսկ 5-րդ ռաունդում, նոկաուտի ենթարկվելով, չի կարողացել շարունակել մենամարտը։ Նա պատգարակներով տեղափոխվել է հիվանդանոց։ Բռնքամարտիկի պրոմոութերը հայտնել է, որ Մայքը ստացել է ծանր վնասվածքներ, և չի կարողացել ինքնուրույն շնչել։ Նա միացված է եղել արհեստական շնչառության սարքին, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։ Սեպտեմբերի 30-ի լույս հոկտեմբերի 1-ի գիշերը Թոուելը մահացել է։

25-ամյա բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անց է կացրել 12 մենամարտ, որոնցից 11-ում հաղթել է, ևս մեկն ավարտել ոչ-ոքի։

7940 | 0
Facebook