Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Այսօրվանից ուժի մեջ է մտել մելդոնիումի ամբողջական արգելքը

11:10, շաբաթ, 01 հոկտեմբերի, 2016 թ.
Այսօրվանից ուժի մեջ է մտել մելդոնիումի ամբողջական արգելքը

Այսօրվանից ուժի մեջ է մտնում WADA-ի արգելքը մելդոնիումի յուրաքանչյուր չափաբաժնի նկատմամբ։ Նշենք, որ հուլիսին WADA-ն թույլատրել է մարզիկներին, որոնց օրգանիզմում հայտնաբերվել է 1 մլ-ի հաշվարկով 1 մգ մելդոնիումից ոչ ավելի, երեք ամսվա ընթացքում հանդես գալ մրցաշարերին։ Այսօրվանից մելդոնիումի յուրաքանչյուր չափաբաժին կհամարվի արգելված։ Եթե հոկտեմբերի 1-ից սկսած մարզիկների դոպինգ-նշումների մեջ մելդոնիում հայտնաբերվի, նրանք կորակազրկվեն՝ WADA-ի կանոններին համաձայն։

Նշենք, որ ավելի վաղ WADA-ն հրապարակել է 2017 թվականի արգելված դեղամիջոցների ցանկը, որն ուժի մեջ կմտնի 2017 թվականի հունվարի 1-ից։

Հիշեցնենք, որ մեր մարզիկներից մելդոնիում է հայտնաբերվել ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանի մոտ։

9500 | 0
Facebook