Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իրադրությունն առաջնագծում

11:05, շաբաթ, 01 հոկտեմբերի, 2016 թ.
Իրադրությունն առաջնագծում
     Սեպտեմբերի 30-ի լույս հոկտեմբերի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց: Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (200 կրակոց):
    
     Ինչպես հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
2580 | 0
Facebook