Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ո՞վ է լինելու Արմավիրի մարզպետը, որ կարողանա յոլա գնալ մարզի «գեներալիտետի» հետ. «Հրապարակ»

10:10, շաբաթ, 01 հոկտեմբերի, 2016 թ.
Ո՞վ է լինելու Արմավիրի մարզպետը, որ կարողանա յոլա գնալ մարզի «գեներալիտետի» հետ. «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով` իշխանության կուլիսներում վստահ են, որ մարզպետներից առաջին հեռացողը կլինեն Արմավիրի, Արարատի, Լոռու և Կոտայքի մարզպետները:

Եթե Արարատի դեպքում քննարկվում է նախկին մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի, Լոռու դեպքում` ոստիկանապետի տեղակալ, Լոռու մարզային վարչության նախկին պետ Անուբախ Համբարյանի թեկնածությունը, ապա խնդիրը դժվար է Արմավիրի դեպքում: Այստեղ պետք է ուժեղ կադր նշանակել, որ կարողանա մարզի «գեներալիտետի» հետ յոլա գնալ:

Որպես մարզպետացու` Արմավիրում 2 թեկնածուի անուն է շրջանառվում․ մեկն Արմավիրի գազի գրասենյակի պետ Սաշա Մկրտչյանն է, մյուսը` ԱԺ նախագահի նախկին տեղակալ, ՏԿ նախարարի նախկին տեղակալ Գագիկ Ասլանյանը: Իհարկե, չի բացառվում նաև լրիվ այլ նշանակում:

Ի դեպ, Լոռվա մարզպետին փոխելը չի նշանակում, թե դժգոհ են նրանից՝ խոսվում է նրան Երևան, ավելի կարևոր գործի տեղափոխելու մասին»:
    
     Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

3580 | 1
Facebook