Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ազգային ժողովում կան թվով 16 դոլարային միլիոնատերեր

16:15, ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2016 թ.
Ազգային ժողովում կան թվով 16 դոլարային միլիոնատերեր
     ԱԺ մոնիթորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանն այսօր լրագրողներին է ներկայացրել Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի մոնիթորինգի արդյունքները:
     Ըստ հետազոտության, Հանրային մեծ նշանակության օրենքների վրա աշխատելու համար պատգամավորներն ամենաքիչ ժամանակն են ծախսել։ Ըստ ուսումնասիրության՝ որևէ բարելավում չկա, ընդհակառակը՝ վատացել է պատգամավորների նախաձեռնողականության մակարդակը. նրանք սկսել են ավելի քիչ մտածել օրենքներ գրելու մասին:
    
Բանախոսի ներկայացմամբ՝ պատգամավորների կեսից ավելին ընդհանրապես օրենսդրական քննարկումների ժամանակ հարցեր ու ելույթներ չի ունենում։ 131 պատգամավորից 71-ը մեկուսացած է, որևէ կապ չունի օրենսդրական գործունեության հետ։ «ՀՀԿ-ում 69 պատգամավորից հարց չի տվել ու ելույթ չի ունեցել 53-ը, ԲՀԿ-ում 33-ից՝ 24-ը: Ամենից շատ կողմ քվեարկել է իշխող Հանրապետական կուսակցությունը՝ 90% արդյունք բոլոր քվեարկություններից։ Ամենից շատ դեմ է քվեարկել «Ժառանգություն» կուսակցությունը, ավելի հաճախ չեն կողմնորոշվել, ձեռնպահ են քվեարկել ՕԵԿ-ի պատգամավորները։ Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ամենից շատ չքվեարկած ու բացակայած պատգամավորներ ունեցող խմբակցությունն է»:
    
     Խոսելով ամենից շատ դրամական միջոցներ հայտարարագրած պատգամավորների ցուցակի մասին` փորձագետ Բաբկեն Թունյանը նշեց, որ այն գլխավորում է Գագիկ Ծառուկյանը. նա ունի 16,6 մլրդ դրամ (որը համարժեք է 34,3 մլն դոլարի):
     Երկրորդ տեղում Սամվել Ալեքսանյանն է, ով ունի 8,8 մլն դոլար: Երրորդ տեղում Գրիգորի Մարգարյանն է, որի դրամական միջոցները կազմում են 5,1 մլն դոլար: Անդրադառնալով 2015-ի ընթացքում պատգամավորների ստացած եկամուտներին, Թունյանը նշեց, որ ամենաշատ եկամուտներ ունեցողը ևս Գագիկ Ծառուկյանն է (6,3 մլրդ դրամ), երկրորդ տեղում ՀՀԿ-ից Աշոտ Արսենյանն է (6 մլրդ դրամ): Այդ շարքում են Գուրգեն Արսենյանը, Արկադի Համբարձումյանը, Մհեր Սեդրակյանը, Արայիկ Գրիգորյանը, Մանվել Գրիգորյանը:
    
4247 | 0
Facebook