Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ցեղասպանությունը կողքից դիտողները. The Wall Street Journal

16:45, ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2016 թ.
Ցեղասպանությունը կողքից դիտողները. The Wall Street Journal
     «Ռուսաստանի և սիրիական կառավարության ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայում՝ հրկիզող և հակաբունկերային ռումբերով ոչնչացնելով հարյուրավոր խաղաղ բնակիչների»,- գրում է The Wall Street Journal-ը խմբագրական հոդվածում: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը քննադատել է այդ գրոհը՝ անվանելով այն «բարբարոսություն»: Այդ կապակցությամբ թերթը հիշեցնում է, որ 2001 թ. Փաուերը կոշտ քննադատության է ենթարկել Քլինթոնի վարչակազմն այն բանի համար, որ ամերիկյան կողմը չկարողացավ կանգնեցնել 1994թ Ռուանդայի ցեղասպանությունը: Հոդվածը կոչվում էր «Ցեղասպանության կողմնակի դիտորդները»: Բայց այսօր Փաուերը խոսում է ամերիկացի այն չինովնիկների նման, որոնց նա մի ժամանակ քննադատել է: «Պատկերը Սիրիայում շատ բարդ է»,- ասել է Փաուերը CBS-ին տված հարցազրույցում: Բայց նա վստահեցրել է, որ Սիրիայում ամերիկյան կողմը «ամեն ինչ արել է` բացառությամբ Ասադի ռեժիմի հետ պատերազմ վարելուն, և մենք, պետք է նշեմ, բավականին հաջող ենք գործում ԴԱԻՇ-ի դեմ»:
     «Սիրիայում հաջողությունների ցուցակը, որով հանդես է եկել Փաուերը, սև հումոր կարող է թվալ միլիոնավոր սիրիացիներին, որոնց քաղաքացիական պատերազմը փախստական (ավելի քան 10 մլն) է դարձրել, և 400 հազար մահացածների բարեկամներին, որոնց մեծամասնությունը Ասադի ռեժիմի զոհեր են»,- մեկնաբանում է թերթը: Սիրիական քաղաքների սովի մատնված բնակիչները նույնպես գիտեն, որ մինչև անցյալ շաբաթ Օբամայի վարչակազմը պատրաստ էր համագործակցել Ռուսաստանի հետ՝ «ԴԱԻՇ-ի օբյեկտներին համատեղ հարվածներ հասցնելու և դրանով իսկ Ասադի ռեժիմի ուժերը ազատելու համար»,- գրում է պարբերականը: Թերթի կարծիքով, այդ կոնտեքստում Փաուերը վեհանձն կգտնվեր, եթե պաշտոնաթող լիներ:
7279 | 0
Facebook