Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հոկտեմբերի 2-ից կգործի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը

15:50, ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2016 թ.
Հոկտեմբերի 2-ից կգործի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը

Հոկտեմբերի 1-ին փակվում է Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի սեզոնը և արդեն հոկտեմբերի 2-ից իր աշխատանքն է վերսկսում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը:

Երևանից Թբիլիսի գնացքը մեկնելու է ամսվա զույգ օրերին՝ ժամը 21:30-ին:

Թբիլիսիից Երևան գնացքը վերադառնալու է ամսվա կենտ օրերին՝ ժամը 20:20-ին:

Ուղևորության ժամանակը կազմում է 10 ժամ 20 րոպե:

Տոմսերի գները տատանվում են 9 500 դրամից պլացկարտում վերևի տեղի համար մինչև 20 080 դրամ՝ ննջավագոնում մեկ տեղի համար:


     «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ

4096 | 1
Facebook