Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ածելու պես սուր և ապակու պես թափանցիկ ատամներով թրատամ մուրենաները

22:10, կիրակի, 02 հոկտեմբերի, 2016 թ.
Ածելու պես սուր և ապակու պես թափանցիկ ատամներով թրատամ մուրենաները

Ատլանտյան օվկիանոսի արևելյան հատվածում բնակվող թրատամ մուրենաներն օվկիանոսի վտանգավոր բնակիչներից են: Ողջ ցերեկը դրանք թաքնվում են մոտ 60 մետր խորության տակ՝ Ժայռերի ճեղքերի ու կորալների մեջ: Իսկ երբ վրա է հասնում գիշերը, դուրս են գալիս որսի:
     Իր՝ 120 սանտիմետրի հասնող մարմնի վրա առկա բծերի պատճառով այս ձուկը կոչվում է նաև «վագրային մուրենա», ինչը ևս վկայում է, որ այն անգութ գիշատիչ է՝ զինված երկշարք ատամներով՝ սուր, ինչպես ածելի, թափանցիկ՝ ինչպես ապակի, բայց միևնույն ժամանակ՝ շատ ամուր: Քանի որ մուրենան իր որսին սպասում է նեղ ճեղքերի մեջ, նրա բերանը լայն բացվելու հնարավորություն չունի: Դրա համար էլ դրանք ստիպված են լինում դուրս բերել իրենց երկրորդ՝ կոկորդում պահվող պահուստային ծնոտը, որն էլ կուլ է տալիս ջուրը՝ զոհի հետ միասին: Մուրենաները հիմնականում սնվում են խեցգետիններով, մանր ձկներով:

Հատկանշական է, որ թրատամ մուրենաների ատամների բյուրեղյա մարքրությունն ապահովում են մաքրասեր-ծովախեցգետինները, որոնք հանգիստ ապրում են իրենց վտանգավոր հարևանի ընկերակցությամբ:

9810 | 0
Facebook