Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ապշեցնող բացահայտումներ՝ ռադիացիան սպանում է ամեն ինչ, բացի սնկերից

00:10, կիրակի, 02 հոկտեմբերի, 2016 թ.
Ապշեցնող բացահայտումներ՝ ռադիացիան սպանում է ամեն ինչ, բացի սնկերից

Սնկերը մեր մոլորակի թերևս ամենաառեղծվածային էակներն են: Դրանք ոչ բույսեր են, ոչ էլ՝ կենդանիներ: Գիտնականները վստահ են՝ սնկերը մոլորակի ամենահին բնակիչներն են, դրանք դինոզավրերից էլ հին են և վերապրել են մոլորակը պատուհասած բոլոր աղետները:

Սնկերն ունեն նաև մեկ այլ եզակի հատկություն՝ նրանք սնվում են ռադիացիայով՝ մաքրելով դրանով վարակված հողը: 2002-ին հատուկ ռոբոտը Չեռնոբիլի ատոմակայանի պայթած ռեակտորի վրա՝ ատոմային պայթյունի օջախում հայտնաբերել է աճող սնկեր: Այնինչ այդ տարածքում տասնյակ կիլոմետրերով շառավղի վրա ճառագայթահարումն սպանում է ցակացած կենդանի օրգանիզմ, բացառությամբ սնկերի: Սա գիտնականների համար իսկական սենսացիա է դարձել, ինչը հետագա ուսումնասիրությունների դուռ է բացել:

7844 | 0
Facebook