Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Սարսափազդու արտաքինով ֆոտոմոդելը հիվանդության հետ մենամարտում հաղթող է դուրս եկել

23:10, ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2016 թ.
Սարսափազդու արտաքինով ֆոտոմոդելը հիվանդության հետ մենամարտում հաղթող է դուրս եկել

Երիտասարդ ֆոտոմոդել Մելանի Գայդոսն արմատապես տարբերվում է սնդուսափայլ ամսագրերի էջերից ժպտացող և ընդունված չափանիշներին համապատասխան մոդելներից: Նրան շատերը համարում են ոչ միայն ոչ գեղեցիկ՝ այլև տգեղ ու սարսափելի: Սակայն նրանք, ում հաջողվել է նրա հետ մտերիմ հարաբերություններ ունենալ, պնդում են, որ նա լի է անսահման էներգիայով, խարիզմայով և ներքին գեղեցկությամբ:

Մելանի Գայդոսն ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում: Նա տառապում է եզակի գենետիկ շեղումով՝ էկտոդերմալ դիսպլազիայով: Այս հիվանդությունն ազդում է մաշկի, մազերի, եղունգների, երբեմն նաև՝ ոսկորների աճի վրա: Գայդոսը տառապում է այս հիվանդության ծանր տեսակով, ինչը նրան մշտապես արժանացրել է շրջապատի վախեցած հայացքներին ու արհամարհանքին:

Սակայն Գայդոսը կարողացել է հաղթահարել այս ամենը, նրան համաշխարհային հռչակ է բերել Ռամշտեյնի «Մեյն հերց բրեյն» տեսահոլովակում նկարահանվելն, ինչից հետո մասնակցել է բազում ֆոտոսեսիաների՝ դառնալով հարուստ ու ինքնավստահ:

14250 | 0
Facebook