Խնդրում ենք սպասել...

Միջազգային

400 տոննա նատրիումի հիդրօքսիդ տեղափոխող տանկեր է խորտակվել

14:40, ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2016 թ.
400 տոննա նատրիումի հիդրօքսիդ տեղափոխող տանկեր է խորտակվել

Ճապոնիայի շափերին խորտակվել է տանկեր, որը տեղափոխում էր 400 տոննա նատրումի հիդրօքսիդ` կաուստիկ սոդա:

Անձնակազմի 4 անդամները փրկվել են խորտակվող նավից, նրանք չեն տուժել: Այժմ մասնագետները փորձում են պարզել կործանման պատճառներն, ինչպես նաև դրանից բխող բնապահպանական վնասի չափերը: Նատրիումի հիդրօքսիդն սպառնում է տեղի ջրային կյանքին, քանի որ ջրի մեջ հայտնվելուց հետո այն ուժգին ռեակցիայի մեջ է մտնում:
     Կաուստիկ սոդան աշխարհում ամենաշատ տարածված ալկալին է։ Տարեկան այդ քիմական միացությունից արտադրվում է մոտ 57 մլն տոննա։ Կարող է առաջացնել մաշկի ուժեղ գրգռում, ինչպես նաև խոր այրվածքներ։

7494 | 0
Facebook