Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանն ու Աշոտ Աղաբաբյանն ԱԺ նստաշրջանի ընթացքում չեն մասնակցել որևէ նիստի

14:35, ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2016 թ.
Գագիկ Ծառուկյանն ու Աշոտ Աղաբաբյանն ԱԺ նստաշրջանի ընթացքում չեն մասնակցել որևէ նիստի

«ԱԺ մոնիտորինգ» ծրագրի փորձագետ Բաբկեն Թունյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացնելով 5-րդ գումարման խորհրդարանի 9-րդ նստաշրջանի գործունեության և պատգամավորների գույքի ու եկամուտների 2012-2016թթ. հայտարարագրերի դիտարկման արդյունքները տեղեկացրել է, որ 2015թ. բոլոր 131 պատգամավորների հայտարարագրած դրամական միջոցները միասին կազմում են 90 մլն դոլար: «2015 թվականին ԲՀԿ և ՀՀԿ խմբակցությունների դրամական միջոցները միասին կազմել են խորհրդարանի ընդհանուր միջոցների ավելի քան 90 տոկոսը, իսկ միայն Գագիկ Ծառուկյանի դրամական միջոցները ընդհանուրի 1/3-ից ավելի է:
     2012-2015 թվականներին ամենաշատը՝ 2.7 միլիոն դոլարով աճել են Աշոտ Արսենյանի դրամական միջոցները: 2012 թվականի սկզբին նա հայտարարագրել է 1.5 մլն դոլարին, 2015-ի վերջին՝ 4.2 մլն դոլարին համարժեք դրամական միջոցները»: Գևորգյանը ներկայացրել է նաև ամենաշատ բացակայած պատգամավորների ցանկը: «Ամենաշատ բացակայած պատգամավորն այլևս Գագիկ Ծառուկյանը չէ, նույն արդյունքը՝ 110 բացակայություն 110 քվեարկությունից, գրանցել է նաև ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը: Նստաշրջանի ընթացքում նրանք չեն մասնակցել որևէ նիստի: 105 անգամ քվեարկությունից բացակայել է ԲՀԿ խմբակցության անդամ Հայկ Խաչատրյանը, 103 անգամ` ՀՀԿ-ական Արթուր Գևորգյանը»,- տեղեկացրել է Գևորգյանը:

2876 | 1
Facebook