Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Վանում հայտնաբերվել է Ուրարտական ժամանակաշրջանի կոյուղատար ցանց

14:20, ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2016 թ.
Վանում հայտնաբերվել է Ուրարտական ժամանակաշրջանի կոյուղատար ցանց

Թուրքիայի տարածքում գտնվող հին հայկական Վան նահանգում հնագետները հայտնաբերել են 2800 տարվա վաղեմություն ունեցող քաղաքային կոյուղատար համակարգ, որը թվագրվել է Ուրարտական թագավորության ժամանակաշրջանով:

Ինչպես հայտնում է Hurriyet-ը, Վանի նահանգի Չավուշթեփե ամրոցում (Սարդուրիխինիլի, Հայկաբերդ) հնագետներն ամբողջությամբ հետազոտել են ջրահեռացման խողովակների ստորգետնյա համակարգը` 1 մ տրամագծով ճյուղավորված: Այն պատրաստված է եղել իրար ամրացված քարերից ու անցել է քաղաքի տակով՝ մեծ խորության վրա:

Թուրք գիտնականները գտածոն անվանել են «ինժեներական հրաշք»: «Ուրարտու պետության բնակիչները շատ նածանձախնդրորեն են որոշել՝ որտեղ և ինչ կառուցել: Նրանք բոլոր շինությունները կառուցել են նախագծին խստորեն համապատասխան: Երբ Ուրարտուի բնակիչները 2800 տարի սկսել են քաղաքի կառուցումը, ղեկավարվել են խիստ կանոններով: Սա ինժեներական հրաշք է: Ուրարտուի բնակիչները շատ քաղաքակիրթ են եղել, նրանց պալատներն ունեցել են ջրային կոյուղատար համակարգ, որը մտահղացմամբ համեմատելի է ժամանակակիցների հետ»,- հայտարարել է նահանգի համալսարանի հնագիտության բաժնի պրոֆեսոր Յուզյունջու Ռաֆետ Չավուշօղլուն:

Հայկաբերդ ամրոցը կառուցվել է Ուրարտուի թագավոր Սարդուրի 2-րդի կողմից Ք.ծ.ա. 764-734թթ.:

Ուրարտուի թագավորությունը գտնվել է Հայկական լեռնաշխարհում՝ Ք.ծ.ա. 9-6-րդ դարերում։

6001 | 0
Facebook