Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի ազդեցությունը թույլ է Սիրիայում, և Ռուսաստանը գիտի դա. The Time

17:10, ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2016 թ.
ԱՄՆ-ի ազդեցությունը թույլ է Սիրիայում, և Ռուսաստանը գիտի դա. The Time

Պետք չէ զարմանալ, որ սեպտեմբերի 12-ին ուժի մեջ մտած հրադադարը Սիրիայում խափանվել է, գրում է Eurasia Group-ի նախագահ Իեն Բրեմերը The Time-ի էջերում: Ռուսատանի և Իրանի համար Սիրիան միշտ ավելի կարևոր կլինի, քան ԱՄՆ-ի համար: Ռուսաստանի համար Բաշար Ասադը միակ իրական դաշնակիցն է Մերձավոր Արևելքում, իսկ Սիրիան նեցուկ է տարածաշրջանում կարևոր դերի և Միջերկրական ծովում ՌԴ ռազմածովային ուժերի միակ բազայի տեղակայման վայրի տեսանկյունից: Իրանի համար Սիրիան վաղեմի գործընկեր է «պետություն-հաճախորդ» տարածաշրջանում, որտեղ գերիշխում են արաբ-սունիները:
     «Օբամայի վարչակազմը շարունակում է պնդել, որ Ասադը պետք է հեռանա: Բայց դրա համար արդեն շատ ուշ է, անգամ եթե Հալեպի հերթական ռմբակոծումն ստիպում է ամերիկացիներին կուչ գալ: Դեռ ոչ ոք Վաշինգթոնում չի ապացուցել, որ հետասադյան Սիրիան չի կործանվի, և որ կարելի է միանգամից ոչնչացնել Ասադին և ԴԱԻՇ-ը: Եթե ընտրություններում հաղթանակ տանի Թրամփը, նա, հավանաբար, կպայմանավորվի Ռուսատանի հետ Սիրիան ռուսական խնդիր ճանաչելու շուրջ: Իսկ Քլինթոնը կշարունակի Օբամայի ուղին՝ քննադատություն, բայց քիչ գործողություններ»,- գրում է հեղինակը:
     Վաշինգթոնը երբեք չի ունենա այն ազդեցությունը Ասադի և Սիրիայի ապագայի վրա, որն ունեն Մոսկվան և Թեհրանն իրենց զորքերի ներկայության շնորհիվ: «Սա այն փաստն է, որի հետ ԱՄՆ հաջորդ նախագահը ստիպված կլինի համակերպվել»,- կարծում է Բրեմերը:

6432 | 0
Facebook