Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե անգամ Գալուստ Սահակյանը 100 օգնական ու խորհրդական ունենա, դրանք չեն կարող օգնել, որպեսզի նա անտրամաբանական, շաշ արտահայտություններ չանի». Ոսկան Սարգսյան

13:15, ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2016 թ.
«Եթե անգամ Գալուստ Սահակյանը 100 օգնական ու խորհրդական ունենա, դրանք չեն կարող օգնել, որպեսզի նա անտրամաբանական, շաշ արտահայտություններ չանի». Ոսկան Սարգսյան
     Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունը և բնակչությունն իրենց և միմյանց չեն հարգում: Իսկ իրեն չհարգողն հաստատ այլոց չի հարգում: Իշխանությունն իրեն և բնակչությանը չի հարգում,երբ իշխանության 2-րդ դեմք հանդիսացող Գալուստ Սահակյանին պատվով թոշակի չի ուղարկում: Վերջինս պետական բյուջեից մեծ աշխատավարձեր ստացող 7 խորհրդական, 6 օգնական, 4 ռեֆերենտ ունի, սակայն եթե անգամ 100 օգնական ու խորհրդական ունենա, դրանք չեն կարող օգնել, որպեսզի նա տարբեր հարցերի մասին անտրամաբանական, լոռեցու լեզվով ասած՝ շաշ արտահայտություններ չանի, լրագրողներին և հանրությանը չզվարճացնի: Իշխանությունը Հայաստանի բնակիչներին չի հարգում,որ ռուսական կրթությամբ, հայերեն կապակցված խոսել չիմացող Ռուբեն Ջաղինյանին նշանակել է հանրային համարվող , իրականում՝խմբակային հեռուստաընկերության տնօրեն: Բնակչությունն եթե իրեն հարգեր, իր իրավունքներին պահանջատեր դառնալով՝ քաղաքացի կդառնար, ընտրությունների ժամանակ չէր վախենա կամ կաշառվի: Խիստ մտահոգիչ է, որ իշխանության և բնակչության միջև վիհը առկա է պերմանենտ պատերազմի պայմաններում, որն ամեն պահ կարող է թեժանալ:
4175 | 0
Facebook