Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նվեր ահաբեկիչներին. Մոսկվան դատապարտում է ԱՄՆ կողմից Սիրիայի հարցով փոխգործակցությունից հրաժարվելը

12:15, ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2016 թ.
Նվեր ահաբեկիչներին. Մոսկվան դատապարտում է ԱՄՆ կողմից Սիրիայի հարցով փոխգործակցությունից հրաժարվելը

Ամերիկյան իշխանությունների կողմից Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի հետ բանակցություններից հրաժարվելը նվեր կդառնա ահաբեկիչների համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
     Անցած շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ Վաշինգթոնը Մոսկվայի հետ Սիրիայի հարցով բանակցությունների ընդհատման եզրին է գտնվում: Դրան հաջորդել էր Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էռնեստի հայտարարությունն այն մասին, որ երկու երկրների համագործակցությունը «սպասելի արդյունքներ չի տվել»:
     Մարիա Զախարովան հիշեցրել է, որ երկար ժամանակ Վաշինգթոնը հերքում էր Սիրիայում ահաբեկիչների գոյությունը: «Եթե Վաշինգթոնից հնչող սպառնալիքները` փոխգործակցության դադարեցման մասին պաշտոնական որոշման վերածվեն, ապա այլևս ոչ մի կասկած չի մնա, որ Սպիտակ տունն իր թևի տակ է առել ահաբեկիչներին և որ ահաբեկչական փողոցում մեծ տոնակատարություն է»,- գրել է դիվանագետը ֆեյսբուքյան իր էջում:
     Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը մեկ անգամ չէ, որ նվեներ է մատուցել ահաբեկինչերին, մասնավորապես` չկարողանալով տարանջատել «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի ահաբեկիչներին չափավոր ընդդիմությունից:
     Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև դիվանագիտական վեճերը Սիրիայում իրավիճակի սրացման նոր ալիքի պատճառ են դարձել: Այնտեղ կառավարական բանակը հայտարարել է Հալեպի ուղղությամբ ռազմագործողությունների մեկնարկի մասին: РИА Новости-ի հաղորդմամբ` այժմ կառավարական զորքերը վերահսկում են քաղաքի մի մասը, սակայն արևելյան շրջանները դեռևս գտնվում են ահաբեկիչների իշխանության ներքո:
     Հիշեցնենք, սական, որ Միացյալ Նահանգներն ու Գերմանիան խստորեն դատապարտել են Հալեպի վրա սիրիական ու ռուսական օդուժերի համատեղ գրոհները:

4011 | 0
Facebook