Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեկնարկում է Կամերային երաժշտության միջազգային փառատոնը

15:05, ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2016 թ.
Մեկնարկում է Կամերային երաժշտության միջազգային փառատոնը

Սեպտեմբերի 30-ից Վրաստանում կմեկնարկի Կամերային երաժշտության միջազգային փառատոն, որտեղ այս տարի Հայաստանը կներկայացնի Ալմա Սաքս կվարտետը:
     Փառատոնն այս տարի կհյուրընկալի երաժիշտների աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` Ավստրիա, Բելիգիա, Լիտվա, Հայաստան, Թուրքիա: Սեպտեմբերի 30-ի և հոկտեմբերի 1-ի փառատոնային օրերին կհաջորդի գալա համերգը` հոկտեմբերի 2-ին:
     Ալմա Սաքս կվարտետը հիմնադրվել է 1999 թվականին, վերակազմավորվել` 2010թ.-ին: Խումբը վերջերս է վերադարձել Լոնդոնից, որտեղ Բրիտանահայ համայնքային խորհրդի հրավերով մասնակցել է Անկախության 25-ամյակին նվիրված համերգին` հանդես գալով միջազգային և հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործություններով:

2504 | 0
Facebook